
30 Նոյեմբեր 2018
« Արա Գյուլեր. մի անգամ Ստամբուլում» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրություն
Կինոռեժիսյոր Սամուել Օբենի հեղինակած « Արա Գյուլեր. մի անգամ Ստամբուլում» փաստավավերագրական ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 30-ին, ժամը 19 :30-ին, Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում : Մուտքն ազատ է:
Այս ֆիլմը պատմում է հայազգի հեղինակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի մասին, ով մահացավ 2018-ի հոկտեմբերին :
« Ստամբուլի աչք» մականունը ստացած Արա Գյուլերի լուսանկարները ավելի քան հիսուն տարի է պտտվում են ամբողջ աշխարհում և իրենցից մնայուն արժեք են ներկայացնում :
2017-ին Արա Գյուլերը սիրով համաձայնեց իր օգնական և ընկեր Ֆատիհ Ասլանի ուղեկցությամբ մասնակցել ֆիլմի նկարահանման աշխատանքներին և պատմել իր կյանքի մասին :