Ambassade de France en Arménie
25 Մարտ 2020

Ֆրանսերեն և ֆրանսիական մշակույթ տանը

Ֆրանսիայի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած « Culture chez nous » նախագիծը, որ ֆրանսիացիների մշակույթին հասանելիությունն ինտերնետի միջոցով ապահովելու նպատակով է ստեղծվել նաև հիանալի հնարավորություն է հայ հասարակության համար բացահայտելու ֆրանսիական մշակույթը վիրտուալ թանգարանային այցերի, համերգների ձայնագրությունների, գիտական տեսագրությունների և շատ այլ գործիքների միջոցով:

Մենք ստեղծել ենք առցանց ռեսուրսների բաժին, որը հասանելի է Culture France կայքի հիմնական էջի մենյուից:

Պարբերաբար հարստացվող այս բաժնում, Ֆրանսիայի դեսպանատունը ներկայացնում է Հայաստանից հասանելի անվճար ռեսուրսների ընտրանին:

Հետևեք մեզ Facebook Culture France- ում `տանը մշակույթի ամենօրյա չափաբաժնի համար:

# Մշակույթըմերտանը