
27 Փետրվար 2022
Ռեմի Փանոսյան Ջազ տրիոն Հայաստանում
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Ջազի հայկական ասոցիացիայի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հետ համատեղ ներկայացնում են Ռեմի Փանոսյան ջազ տրիո համերգը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին, ժ. 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում:
Ռեմի Փանոսյան ջազ տրիոն հիմնադրվել է 2009 թվականին Ֆրանսիայում և հասցրել է 500-ից ավել համերգներով հանդես գալ շուրջ 40 երկրում։
Տրիոյի կազմում են՝
Ռեմի Փանոսյան՝ դաշնամուր
Մաքսիմ Դելպորտ՝ կոնտրաբաս
Ֆրեդ Պետիպրե՝ հարվածային գործիքներ