Ambassade de France en Arménie
21 Մայիս 2021

Ակրոբատիկ ներկայացում “Անկայուն”

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, ԹՈՒՄՈ կենտրոնի հետ համագործակցությամբ և միջոցառման բացառիկ գործընկեր ԱԿԲԱ բանկի աջակցությամբ, հայ հանդիսատեսին հրավիրում է բացահայտելու « Les Hommes Penchés » խմբի արտիստ Նկիոլա Ֆրեզոյի՝ ժամանակակից կրկեսի «Անկայուն» ակրոբատիկ ներկայացումը:
 
Համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ, #Երևանում և #Գյումրիում տեղի կունենան երկու բացօթյա ներկայացում:
 
Մուտքն ազատ է:
 
Մայիսի 21-ին, ժամը 19: 30-ին հանդիպում ենք Երևանում, ԹՈՒՄՈ այգում (Հալաբյան 13 փողոց):

Մայիսի 23-ին, ժամը 16: 00-ին՝մշակութայինմայրաքաղաք Գյումրիի Կենտրոնական այգում ՝ԹՈՒՄՈ կենտրոնի դիմաց (Գայի փող., 1 շենք):