Ambassade de France en Arménie
28 Հոկտեմբեր 2022

Չարենց․ « Ծիածանը և ․․․ »

Հոկտեմբերի 28-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցավ Եղիշե Չարենցի « Ծիածանը և… » բանաստեղծությունների ժողովածուի պաշտոնական շնորհանդեսը։ Կարսում ծնված հայ մեծ բանաստեղծի ծննդյան 125 ամյակը և մահվան 85-րդ տարելիցը նշվել է այս տարի։

 

 

Միջոցառմանը ներկա էին Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Մշակույթի նախարարության, Չարենցի բանաստեղծությունները հայերենից ֆրանսերեն թարգմանած Արամ Բարլեզիզյանի ընտանիքի, ինչպես նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի  ներկայացուցիչներ, համալսարան, որտեղ պրն Բարլեզիզյանը դասավանդել է տասնյակ տարիներ։

 

 

Ֆրանսիայի դեսպանությունը, որ ֆինանսապես աջակցել է այս աշխատության թարգմանությանը, հավատարիմ է մնում գրականության և մշակույթի խթանման ու տարածման գործին։ Ապագայում ևս դեսպանությունը կշարունակի սատար կանգնել ֆրանսիական աշխատությունների հայերեն թարգմանությանը և մտքերի փոխանակությանը՝ վերջիններիս շնորհանդեսի կամ լույս ընծայման առիթով։