Ambassade de France en Arménie
26 Հունվար 2021

Մշակութային միջոցառում նվիրված Վալերի Մանտոյի « Ակոս » վեպի հայերեն հրատարակությանը

2021թ․ հունվարի 19-ին, Հրանտ Դինքի սպանության տարելիցի ոգեկոչման օրը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Newmag հրատարակչությունը հայ ընթերցողին կներկայացնեն արձակագիր և լրագրող Վալերի Մանտոյի « Ակոս» վեպի հայերեն թարգմանությունը։

Տիկին Մանտոյի ստեղծագործության առանցքում Հրանտ Դինքն է։ Հիմնվելով Ստամբուլում՝ արձակագիրը ձեռնամուխ է լինում լրագրողի և նրա ժառանգության հետքերի որոնմանը: Վեպը, որտեղ մեկտեղված են ինքնակենսագրությունն ու հուշագրությունը, 2018թ․ արժանացել է ֆրանսիական գրական ամենաբարձր պարգևներից մեկին՝ Ռընոդո մրցանակին։

Ֆրանսիայի դեսպանությունը, որ աջակցել է գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակմանը, Հայաստան է հրավիրել Վալերի Մանտոյին և կազմակերպել միջոցառումների շարք՝ Ակոս գրքի, Հրանտ Դինքի և նրա ժառանգության շուրջ։

Դեսպանությունը ուրախ է հրավիրել հայ հանրությանը 2021-ի առաջին մշակութային միջոցառումներին։

1/ Հունվարի 19-ին, ժամը 18․00 – Հրանտ Դինքին և նրա լրագրողական ժառանգությանը նվիրված կլոր սեղան, որը տեղի կունենա ՀԲԸՄ դահլիճում (Երևան, Մելիք-Ադամյան 2/2)․
Բանախոսներ՝
• Վալերի Մանտո, լրագրող, արձակագիր
• Արմենուհի Նիկողոսյան, Հրանտ Դինք հիմնադրամ
• Թաթուլ Հակոբյան, լրագրող, քաղաքական մեկնաբան, CivilNet
Մոդերատոր՝ Զառա Նազարյան, Courrier d’Erevan ինֆորմացիոն կայքի գլխավոր խմբագիր։

Մուտքն ազատ է։ Դիմակ կրելը պարտադիր է։ Համաժամանակյա թարգմանություն ֆրանսերեն և հայերեն։ Միջոցառման մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 80 հոգի։

2/ Հունվարի 20-ին, ժամը 19․00 – Գրքի ընծայագրում Արտրրիջ գրախանութ-սրճարանում (Աբովյան 20)։

Մուտքն ազատ է։ Դիմակ կրելը պարտադիր է։

3/ Հունվարի 21-ին, ժամը 15․30-ին – Գրքի շնորհանդես և քննարկում հանդիսատեսի հետ Գյումրիի KASA կենտրոնում:

Մուտքն ազատ է։ Դիմակ կրելը պարտադիր է։ Միջոցառման լեզուն՝ ֆրանսերեն:

4/Հունվարի 22-ին, ժամը 18 – Սերժ Ավեդիկյանի «Վերադարձ Սոլոզ» նոր, վավերագրական ֆիլմի նախադիտում Մոսկվա կինոթատրոնում, որին կհաջորդի քննարկում Սերժ Ավեդիկյանի և Վալերի Մանտոյի հետ:
Սինոփսիս - Երեք տասնամյակի ընթացում չորս անգամ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանը վերադառնում է Սոլոզ ՝ իր պապերի գյուղը, որը գտնվում է Ստամբուլից 170 կմ հարավ: 1987-ից 2019-ը իրար հաջորդող այցերի արդյունքում նա ստեղծում է հզոր մի ֆիլմ՝ ինքնության, պատմական ճշմարտության և հաշտեցման թեմաներով:
Վավերագրական ֆիլմ 65 ’—2020 Les Films d’Isci, Studio Orlando համատեղ արտադրություն։

Դիմակ կրելը պարտադիր է։ Միջոցառման լեզուն՝ ֆրանսերեն, մասնակիցների թիվը սահմանափակ է՝ 50 հոգի։