Ambassade de France en Arménie

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության բաժինը զբաղվում է ֆրանսերենի, ֆրանսիական մշակույթի և մտքի տարածման և խթանման հարցերով: Բազմաթիվ միջոցառումների (համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, համաժողովներ, ցուցահանդեսներ …) աջակցելու միջոցով մշակույթի և համագործակցության բաժինն իր օժանդակությունն է ցուցաբերում գործընկերային ծրագրերին` արվեստի, հանրակրթության, բարձրագույն կրթության, գիտության, բանավեճերի կազմակերպման, տեխնիկական և ապակենտրոնացված համագործակցության, սպորտի, զարգացման և քաղաքացիական հասարակության աջակցության բնագավառներում:

2022 թվականի հունվարի 17-ի Ֆրանսիայի կառավարության միջգերատեսչական որոշմամբ  Հայաստանում ստեղծվում է Ֆրանսիական ինստիտուտ։ Ֆրանսիայի դեսպանությունն այսուհետ կունենա լիարժեք մշակութային օպերատոր՝ ընդլայնելու իր գործունեությունը մշակույթի և համագործակցության ոլորտներում։