Ambassade de France en Arménie

Երեխաների և պատանիների համար




Թանգարաններ և մշակութային ժառանգություն

Փարիզի քաղաքի թանգարաններ. Muséosphère-ը երիտասարդ հանդիսատեսի համար վիրտուալ այց է առաջարկում Փարիզ քաղաքի մի քանի թանգարաններ: Յուրաքանչյուր թանգարանում 360° նավարկվող հինգ սենյակները հասանելի են դարձնում թանգարանի հավքածուն : Այս շրջագայությունները ձեզ տալիս են թանգարանների պատկերն այնպիսին, ինչպիսին դրանք այսօր են:

http://museosphere.paris.fr/

Archimôme-ը հրավիրում է 7-12 տարեկան պատանիներին բացահայտելու և հասկանալու ճարտարապետությունը քաղաքի ճարտարապետության և ժառանգության թանգարանում: Առցանց խաղերը և տանն առջարկվող ձեռագործ աշխատանքները հնարավորություն են տալիս միայնակ, ընկերների կամ ընտանիքի հետ պատրաստել և փորձարկել մոդելներ:

http://www.archimome.fr/index.php?page=accueil

Իմ աչքը - Պոմպիդու կենտրոն. 10 րոպե արվեստի աշխարհ մտնելու համար. սա է <>-ը տեսաշարի խոստումը: 10 րոպե տևողությամբ այս անվճար շարքն առաջարկում է կարճ տեսանյութեր և անիմացիոն նյութեր բազմազան թեմաների շուրջ ՝ դիզայնի հիմունքներ, ստեղծագործելու հիմունքներ, ժամանակակից ստեղծագործողների տեսաշարեր:

https://www.centrepompidou.fr/cpv/theme/mon-oeil

Մանկական հարցեր - Լուվրի թանգարան. Կարճ տեսահոլովակների այս հավաքածուն թույլ է տալիս թանգարանի և ներկայացված ստեղծագործությունների վերաբերյալ հարցուպատասխանը թանգարանի աշխատակիցների և մանկապարտեզի սաներից մինչև դպրոցի աշակերտների միջև : 

https://www.louvre.fr/questions-enfants

Les petits M'O - Օրսեյ թանգարան. 5-18 տարեկան երեխաների համար - Այս կայքը, որը հատուկ նախատեսված է երեխաների համար, թույլ կտա ձեզ բացահայտել մեր թանգարանը : Երկու հերոսները ՝ Պոմպոնը և Լիլին, այժմ այնտեղ են, որպեսզի ուղեկցեն ձեզ այս ճանապարհորդության ընթացքում : 

https://www.petitsmo.fr/

 Գրականություն

Fabricabrac  : Այս հավելվածը թույլ է տալիս խաղալ BnF-ի հավաքածուներով, հորինել և կյանքի կոչել ձեր ուրույն ստեղծագործությունները։ Այս հավելվածը նախատեսված է ամենաերիտասարդների համար, չնայած կարող է հետաքրքրել բոլոր երեխաներին։  Հնարավորություն ունենալով փոխել չափսեր, դիրք և այլ, երեխան հնարավորություն է ստանում ստեղծելու իր երևակայությունների կենդանուն։ 

Ներբեռնելու համար : iOS / Android

Մի պատմություն անկողնում : Փնտրում եք երեկոյան պատմություննե՞ր Ձեր փոքրիկի համար։ Բացահայտեք France Inter-ի նոր աուդիո սերիաները․ հեքիաթներ 5-7 տարեկանների համար, որ ընթերցվում են հեղինակների կողմից։ 
https://www.franceinter.fr/emissions/une-histoire-et-oli

La Fabrique à BD : Հավելված սեփական կոմիքսները ստեղծելու համար. 
https://bdnf.bnf.fr/

Գիտություն

Գիտության և արդյունաբերության քաղաք. Կայքը նախատեսված է 9-14 տարեկան երեխաների համար : Զվարճալի և կրթական կայք ՝ նվիրված երեխաներին, գիտությամբ հետաքրքրվող պատանիներին :

http://www.cite-sciences.fr/fr/ressources/juniors