Ambassade de France en Arménie

Առցանց ռեսուրսներ. Ֆրանսերեն լեզու


France – Education (FRED). Ֆրանսերենի ուսուցիչների և ֆրանսերեն սովորողների համար նախատեսված FRED հարթակն առաջարկում է հանրային օպերատորների կողմից արտադրված ավելի քան 2000 կրթական ռեսուրսներ, որոնք առնչվում են ֆրանսերեն լեզվին և ֆրանսիական մշակույթին (Ֆրանսիական ինստիտուտ, CNED (Հեռավար ուսուցման ազգային կենտրոն), Canopé, TV5 Monde, RFI, և այլն).

http://www.franceducation.fr

Սովորել ֆրանսերեն - TV5 Monde. Ֆրանսալեզու այս լրատվամիջոցն առաջարկում է ռեսուրսներ և վարժություններ, որոնք թույլ կտան ծանոթանալ ֆրանսիական մշակույթին, նորություններին և ինչպես նաև ֆրանսերեն լեզվին: Կայքն առաջարկում է նաև ավելի քան 500 գիրք անվճար ներբեռնելու հնարավորություն:

https://langue-francaise.tv5monde.com

TV5 Monde -ի կողմից մշակված  « Apprendre le français » (Սովորել ֆրանսերեն) հավելվածը ներառում է ավելի քան 3000 վարժություն, նախատեսված լեզվի իմացության բոլոր մակարդակների համար՝ բջջային հավելվածի միջոցով ֆրանսերենի գիտելիքները խորացնելու համար:

https://apprendre.tv5monde.com/fr/article/lapplication-mobile-apprendre-avec-tv5monde

RFI Savoirs. Radio France Internationale-ն  առաջարկում է բազմաթիվ աուդիո նյութեր, նախատեսված ֆրանսերենի դասավանդման համար՝ ֆրանկոֆոն մշակույթին առնչվող տարբեր թեմաների միջոցով:

https://savoirs.rfi.fr

Դասընթացները հաստացնելու համար, հրավիրում ենք նաև բացահայտել մշակութային ռեսուրսները , որոնք հասանելի են Culture France կայքի«Առցանց ռեսուրսներ» բաժնում: