Visuel : Visite virtuelle du Château de Pierrefonds (CMN)/ Société Scotome http://scotome.com/pierrefonds/
Հուշարձանների, թանգարանների, արվեստի գործեր ինտերակտիվ այց
Զարմանահրաշ Վերսալ. Վերսալյան պալատի մասին կարճ ֆիլմեր են: Պահպանել կարտոֆիլի դաշտերը այնպես, կարծես դրանք պարունակում են թանկարժեք գանձ, և թույլ տալ, որ Վերսալացիները գիշերը թալանեն դրանք. Այսպես է վարվել Պարմանտիեն, որպեսզի համոզի իր հայրենակիցներին, որ կարտոֆիլի պալարը պիտանի է միայն խոզերին կերակրելու համար:
Այս ֆիլմաշարերում կգտնեք բազմաթիվ ծածաղաշարժ պատմություններ:
http://www.chateauversailles.fr/actualites/vie-domaine/etonnant-versailles
Հնագիտական կարևոր վայրեր. Մշակույթի նախարարության և Ազգային հնագիտական թանգարանի կողմից ստեղծված այս հրաշալի հավաքածուն թույլ կտա այցելել Լասկո քարանձավ, Չավվետի քարանձավ, ուսումնասիրել Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքը կամ նույնիսկ սուզվել ջրերի տակ հայտնաբերելու ստորջրյա հնագիտական նմուշները: Թվային ճանապարհորդություններ, 3D շրջագայություններ, ինտերակտիվ քարտեզներ և ժամանակագրություններ, արխիվային բարձրորակ պատկերներ,որ հարստացնում են մեդիա գրադարանը՝ թույլ տալով հնարավորինս մոտ գտնվել այս գանձերին:
https://archeologie.culture.fr/france/fr
Թանգարանները և ֆրանսիական մշակութային ժառանգությունը Google Arts & Culture -ում. Լուարի պալատ, Օրսեյ թանգարան, Վերսալյան պալատ և այլն: հայտնաբերեք Ֆրանսիայի մշակութային հաստատությունների ավելի քան 100 հավաքածուներ առցանց Google-ի արվեստ և մշակույթ բաժնում: Թվայնացված աշխատանքներ, վիրտուալ այցելություններ, առցանց ցուցահանդեսներ...
https://artsandculture.google.com/search/partner?em=m0f8l9c&categorId=place
Գլուխգործոցները խոշորացույցով - Լուվրի թանգարան
Լուվրի թանգարանի այս ինտերակտիվ ծրագրով դուք կկարողանաք ուսումնասիրել թանգարանային նմուշների մանրամասներիը, խոշորացույցի, մեկնաբանությունների և անիմացիաների շնորհիվ այն խորապես մեկնաբանել բոլոր պատմամշակութային ասպեկտներից:
Կտավները խոշորացույցի տակ - Լիոնի կերպարվեստի թանգարան. Այցելեք Լիոնի գեղարվեստի թանգարանի կայքէջի "կտավները խոշորացույցի տակ" բաժին՝ հայտնաբերելու ավելի քան 50 նկարների փոքրագույն դետալները:
https://www.mba-lyon.fr/fr/article/54-tableaux-decoulez-en-gigapixel
Պոմպիդու կենտրոնի podcast-ներ. Հասանելի է սմարթֆոնների և ունկնդրելու բոլոր հավելվածների, հարթակների համար: Հումորիստների ձայներով ստեղծված մտերմիկ մթնոլորտը և հետաքրքրաշարժ պատմությունը ձեզ կօգնեն ներթափանցել ժամանակակից արվեստի պատմության մեջ: Podcast- ները հաջորդականացված են ՝ լսելն ավելի հարմարավետ դարձնելու համար:
https://www.centrepompidou.fr/lib/Podcasts
Սովորել առցանց
Ճանաչել ժամանակակից արվեստը Պոմպիդու կենտրոնի հետ. Ինչպե՞ս են ստեղծվում արվեստի գործերը: Սա է այն էկզիստենցիալ հարցը, որին առաջարկում է պատասխանել (MOOC) «Ժամանակակից արվեստը 8 ժեստերով» առցանց դասընթացը բազմաթիվ մասնագետների հետ, ովքեր կբացեն ժամանակակից արվեստի հանրաճանաչ հավաքածուի դռները: Դասընթացի ավարտին կանցկացվի հետաքրքրաշարժ գնահատում, դասընթացի 8 մասերից յուրաքանչյուրի ավարտին կարող եք նոր ձեռք բերած գիտելիքները փորձարկել quiz-ի միջոցով: Դասընթացը հաջողելու համար պետք է ստանալ նվազագույնը 12/20 միավոր:
https://mooc-culturels.fondationorange.com/enrol/synopsis/index.php?id=61
INRAP (կանխարգելիչ հնագիտության հետազոտությունների ազգային ինստիտուտ) quizz-եր. Բացահայտում է նեոլիթյան ժամանակաշրջանը, գիտելիքներ փոխանցում անտիկ ժամանակաշրջանի հավատալիքների, պաշտամունքների և մոգության մասին:
https://www.inrap.fr/les-quiz-de-l-inrap-font-peau-neuve-1408
Լուվրի ռեսուրսները. Լուվրի թանգարանն առաջարկում է մեծ թվով աուդիովիզուալ ռեսուրսներ, դասակարգված ըստ թեմայի, որոնք վերաբերում են թանգարանին և ներկայացված հավաքածուներին:
https://www.louvre.fr/toutes-les-ressources
Առցանց հավաքածուներ
Pop.culture.gouv.fr: Գրեթե բոլոր ազգային թանգարանները, Ֆրանսիայում գործող բազմաթիվ թանգարաններ և ազգային հուշարձաններ ձեզ են ներկայացնում են իրենց նմուշների, վիրտուալ այցելությունների, կրթական առաջարկների տվյալների բազան: POP- ը ՝ Մշակույթի նախարարության կողմից 2019 թվականին բացված մշակութային ժառանգության բաց հարթակ է, որ մեծապես հեշտացնում է տվյալների հասանելիությունը:
https://www.pop.culture.gouv.fr/
Օրսեյ թանգարան. Ազգային թանգարանների մեծամասնությունն առաջարկում է առցանց հասանելիութլուն իրենց հավաքածուներին, որոնք կարող եք զննել ըստ նկարիչների, ստեղծագործությունների անունների և երբեմն ըստ համապատսխան վայրի կամ կերպարի: Օրսեյ թանգարանում դուք կարող եք դիտել արևմտյան արվեստի ողջ պատմությունը 1848-1914թթ. , այդ թվում՝ աշխարհում իմպրեսիոնիստական և հետիմպրեսիոնիստական նկարների ամենամեծ հավաքածուն (1100 կտավ):
https://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/
Պլաստիկ արվեստների ազգային կենտրոնի հավաքածու. Պետության կողմից ձեռք բերված երկդարյա ստեղծագործություններ: Ժամանակակից արվեստի ազգային հիմնադրամի աշխատանքների տվյալների բազայում թվարկվում է 105,000-ից մոտ 87,000 աշխատանք, որոնք Պետությունը ձեռք է բերել 1791 թվականից ի վեր:
https://www.cnap.fr/collection-en-ligne#/artworks
Europaena կայքը հնարավորություն է տալիս հասանելիություն ունենալ հազարավոր եվրոպական արխիվների, գրադարանների և թանգարանների ավելի քան 50 միլիոն թվայնացված աշխատությունների (գրքեր, երաժշտություն, արվեստի գործեր և այլն):
Mucem առցանց հավաքածուներ. Սքեյթբորդի սիրահա՞ր ես: Մուտքագրեք այս բառը Մարսելում գտնվող Եվրոպական և Միջերկրածովյան քաղաքակրթությունների թանգարանի (Mucem) թանգարանի որոնման համակարգում և կտեսնեք ժամանակակից բոլոր սքեյթբորդերի հավաքածուն : Սա մեկն է այն հետաքրքիր հավաքածուներից, որոնց կարող եք ծանոթանալ այս կայքում:
https://www.mucem.org/page-search?term=skateboard&type=collection
Սևրի թանգարան. Թանգարանը ներկայացնում է մոտ 50,000 կերամիկական առարկաներ բոլոր դարաշրջաններից ՝ ամենահեռավորից մինչև ամենավերջին, աշխարհի բոլոր քաղաքակրթություններից: Անտիկ հունական և եվրոպական կերամիկան ներկայացված է չինական և իսլամական ճենապակու, ամերիկյան թրծակավի կամ ավազաքարի կողքին:
https://www.sevresciteceramique.fr/galerieshowroom/les-univers-de-sevres/list/parcours.html
Կահույքի ազգային հավաքածուներ՝ հնաոճ կահույք, գոբելեններ, արծաթեղեն, ոսկեզօծ իրեր, թանկարժեք գործվածքներ: Այս անգին ժառանգությունը հասանելի է առցանց: 78,000 առարկաների նկարագրեր և 25,000 լուսանկարներ...
https://collection.mobiliernational.culture.gouv.fr/recherche