Ambassade de France en Arménie

Երաժշտություն և կենդանի ներկայացում


France Musique համերգներ - դասական, սիմֆոնիկ, կամերային, ջազ երաժշտություն : Ելույթներ Ֆրանսիայի ռադիոյի տանը և մյուս մեծ համերգգասրահներում ` ֆրանսիական ռադիոյի Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ֆրանսիայի ազգային նվագախմբի և այլ նվագախմբերի ուղեկցությամբ:

https://www.francemusique.fr/concerts

3ème scène. Վիրտուալ վայր, որտեղ նկարիչները, կինոռեժիսորները, կոմպոզիտորները, լուսանկարիչները, խորեոգրաֆները, գրողնեը կարող են ստեղծել աշխատանքներ կապված Փարիզի ազգային օպերայի հետ:  Նպատակն ապահովելն է Օպերայի երկխոսությունն իր լսարանի հետ և նոր կապեր ստեղծելը:

https://www.operadeparis.fr/3e-scene

Numeridanse.  Վիրտուալ պարային պլատֆորմ ստեղծված խորեոգրաֆիայի ազգային կենտրոնների կողմից, որն առաջարկում է յուրօրինակ տեսաշարերի հավաքածու՝ նկարահանված շոուներ, վավերագրական ֆիլմեր, հարցազրույցներ, գեղարվեստական նյութեր, պարային տեսանյութեր: Ներկայացված են բոլոր ժանրերը, ոճերը և ձևերը՝ դասական պար , բարոկկո, հնդկական, աֆրիկյան, ֆլամենկո, ժամանակակից, ավանդական պարեր, հիփ-հոփ, տանգո, ջազ, կրկեսային արվեստ և այլն :

https://www.numeridanse.tv/accueil

Թատրոն

Centre dramatique national de Normandie. Ամեն շաբաթ այստեղ կգտնեք պիեսի նոր ձայնագրություն, որը կարող եք անվճար դիտել:

La Comédie Continue . Comédie-Française- ը ՝ ֆրանսիական հեղինակավոր թատրոնը, ամեն օր ժամը 18 :00-ին առաջարկում է օրիգինալ ծրագիր, իր Facebook- ի էջում և Youtube- ի ալիքում ՝ մանկավարժական բովանդակություն, մասնագետների հետ հարցազրույցներ, ընթերցումներ երեխաների համար և պիեսների ամբողջական ներկայացումեր:

Odéon – Théâtre de l’Europe. Գտեք մեծ պիեսների ձայնագրություններ (Մոլիեր, Չեխով, Իբսեն ...), ինչպես նաև թեմատիկ podcast-ներ, թատերական ընթերցումներ, աուդիո նյութեր և շատ այլ ռեսուրսներ :

#TNSChezVous . Բացահայտեք Ստրասբուրգի ազգային թատրոնի դերասանների կողմից կարդացած հիանալի թատերական տեքստեր :

ARTCENA TV. Բացահայտեք ժամանակակից ստեղծագործություններ յուրօրինակ կրկեսային դերասանների կողմից, ժամանակակից տեքստերի ընթերցումներ, ինչպես նաև ստեղծագործություններ, որոնք կարելի է վայելել առցանց :

https://www.artcena.fr/artcena-tv