- Հնագիտություն
Այժմ Հայաստանում ակտիվ գործունեություն են վարում հնագիտական երկու առաքելություններ՝ 1997-ից նեկա «Կովկաս»-ը հետազոտում է մ.թ.ա. վեցից –մինչև երկրորդ հազարամյակն ընկած ժամանակահատվածը /Սրևելքի և Միջակրյածովյան կենտրոն/ և «Էրեբունի»-ին /Ռեննի համալսարանի խումբ/: 1998 թվականից խումբն սկսել է պեղումները հայոց մայրաքաղաքի սկզբնաղբյուր համարվող հինադարյան ամրոցի հնավայրում: Տարեկան այդ առաքելություններում ընդգրկվում են շուրջ վաթսուն ֆրանսիացի և հայ ուսանող :
- Երկրաբանություն
Լիլլի, Մոնպըլիեի, և Նիսի համալսարանները գիտահետազոտական և ուսանողների վերապատրաստման ծրագրերով գործակցում են Հայաստանի համար կարևոր ոլորտում /սիսմիկ ռիսկեր/ ինչպիսին երկրաբանությունն է : Այս իմաստով, Մոնպըլիեի համալսարանը նաև մասկնակցում է Սևանա լճի հնագիտական առաքելությունների իրականացրած աշխատանքներին:
- Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
Էրազմուս + ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ համգործակցությամբ Պոլ Սաբատիեի անվան Թուլուզ 3 համալսարանն ընդունում է մաստեր և դոկտորանտուրա կուրսերի ուսանողների: Երկու կառույցներն օժանդակում են 2018 թվականին Հայաստանում ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան ֆակուլտետին:
- Ֆիզիկա
ՀՀ ԳԱԱ հետ 2015 2018 թթ.ժամանակահատվածի համար իրականացվում են երեք ծրագրեր՝ Ասոցացված միջազգային Լաբորատորիա ատոմի վրա ճառագայթումների փոխազդեցություն՝ IRMAS ծրագիրը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետ, ITELUM ծրագիրը Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետ Հորիզոն 2020 ծագրի շրջանակում, « Reserch Action Cost » եվրոպական ծրագիր միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի հետ “Fast Advanced Scintillator Timing” բազմապրոֆիլ ցանցի տեղակայման համար: