
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որն ստեղծվել է Ֆրանսիայի և Հայաստանի կառավարությունների միջև մշակութային և գիտատեխնիկական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում:
Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսպիսով մեծապես կարևորեցին հայ երիտասարդների կրթությունը` ի շահ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների: ՀՖՀՀ-ն Ֆրանսիայի համար Հայաստանի հետ համագործակցության հսմար կարևորագույն գործիք է հանդիսանում:
ՀՖՀՀ-ի նպատակն է դառնալ Կովկասի բարձրագույն կրթության մոդելներից մեկը և արտասահմանում ֆրանսիական օրինակելի համալսարան:
ՀՖՀՀ-ն ձգտում է կրթել անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարների: 2022թ.-ի տվյալներով` ՀՖՀՀ-ն ունի ավելի քան 1800 ուսանող (բակալավրիատում, մագիստրատուրայում և նախապատրաստական դասընթացներում), տասնյակ ասպիրանտներ և ավելի քան 2500 շրջանավարտ։ Համալսարանի նպատակն է կրթել հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան բարձրակարգ մասնագետներ, ովքեր ընդունակ կլինեն իրենց հմտությունները, գիտելիքները և փորձը ծառայեցնել Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը:
ՀՖՀՀ-ն առաջարկում է ուսումնառություն հետևյալ ֆակուլտետներում՝
Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի (իրավաբանություն, մարկեթինգ, կառավարում, ֆինանսներ) և Տուլուզ 3 -Պոլ Սաբատիե համալսարանի (ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա) հետ ակադեմիական գործընկերության շնորհիվ, ՀՖՀՀ-ն շնորհում է հայկական և ֆրանսիական (եվրոպական) պետական դիպլոմներ:
Բազմաթիվ տարրեր ՀՖՀՀ-ն դարձնում են բարձրակարգ համալսարան, իսկ առաջարկվող ուսուցումը՝ եզակի։ Դրանք են պրոֆեսիոնալիզացիան, աշխարհի հանդեպ բաց լինելը, և կանանց վերնախավի կրթումը:
- Պրոֆեսիոնալիզացիայի փաստացի ապացույցն է այն, որ ՀՖՀՀ-ի՝ 15 տարիների շրջանավարտների ավելի քան 92%-ը աշխատում է: Ուսուցումը մեկտեղում է տեսականն ու գործնականը ՝ ներառելով մի շարք իրավիճակային խնդիրներ և արդյունաբերական նախագծեր, որոնք ղեկավարում են ոլորտի բազմաթիվ պրոֆեսիոնալ դասախոսներ:
- ՀՖՀՀ-ի մրցակցային տարբերակիչ տարրերից է Եվրոպայի և աշխարհի հետ կապը, որի հնարավորությունը համալսարանն ընձեռում է ուսանողներին: Երկու դիպլոմ (հայկական և ֆրանսիական/եվրոպական) ստանալով, խորացված ուսումնասիրելով օտար լեզուներ (հատկապես ֆրանսերեն), հաճախակի շփվելով օտարերկրյա դասախոսների հետ՝ ՀՖՀՀ- ի ուսանողները օգտվում են հատկապես միջազգային ամուր կապերից:
- 73,6% ուսանողուհիներ ունենալով `ՀՖՀՀ-ն Հայաստանում կանանց վերնախավի կրթման վայր է: Այդպիսով, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ինչպես նաև ֆինանսների ֆակուլտետներում սովորողների 60%-ը աղջիկներ են:
Ավելին իմանալու համար՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի կայք.